Միացյալ Նահանգները հիասթափված է Բելառուսի նախագահական ընտրություններից: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ միջազգային դիտորդները լրջագույն խնդիրներ են բացահայտել: Դրանցից մեկն այն է, որ ո՛չ տեղական, ո՛չ էլ միջազգային դիտորդներին հնարավորություն չի տրվել հետևելու քվեների հաշվարկին: Դիտորդները տեղեկացրել են նաև՝ ընտրական հանձնաժողովներում չեն եղել ընդդիմության ներկայացուցիչներ, անկախ անդամներ:
Բելառուսում կիրակի օրը անցկացված ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, երկիրը արդեն 21 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ դարձավ նախագահ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ: