Մատչելիության հղումներ

«Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահը տպավորիչ է համարում Հայաստանի առաջընթացը ՏՏ ոլորտում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ գործընթացում մեծապես կարևորելով «Մայքրոսոֆթ»-ի գործունեությունը երկրում, 2006 թվականից ի վեր ընկերության կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ»-ին և անձամբ ընկերության հայազգի փոխնախագահին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում նրա անձնական ներդրման, Երևանում ընկերության գրասենյակի, ինչպես նաև Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բացմանն իր գործուն և շահագրգիռ մասնակցության համար:

Թորոսյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանում վերջին տարիներին ՏՏ ոլորտի զարգացման դինամիկայի մասին՝ տպավորիչ համարելով առաջընթացը, որը, նրա համոզմամբ, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ է բացում:

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հատկապես երիտասարդության շրջանում բարձրորակ կրթության միջոցով ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստումը, նրանց աշխատանքային հմտությունների զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG