Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով երեկ Չեխիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: