Մատչելիության հղումներ

Կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական այցելությունը Հայաստան


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման աշխատանքերի ավարտից հետո կմեկնարկի ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցելությունը Հայաստան, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այցելության շրջանակներում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին կըդնունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը կայցելի Էջմիածին, որտեղ նա կհույրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Երևանում Միկայել Ժանը հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հոկտեմբերի 12-ին տեղի կունենան ՖՄԿ գլխավոր քարտուղարի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները, որոնց ավարտին նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG