Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում:
«Վերջին 24 ժամերին ռուսական ռազմական օդանավերը 64 մարտական թռիչք են իրականացրել, որոնց ընթացքում 55 թիրախ է խոցվել»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը` հավելելով, որ օդային հարվածների ակտիվացման գլխավոր պատճառը հետախուզական թարմացված տվյալներն են, որոնք հնարավորություն են տվել նոր թիրախներ ի հայտ բերել Սիրիայի տարածքում:
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ թիրախների ճնշող մեծամասնությունը պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» կազմակերպության տվյալներով, սակայն, ռուսական հարվածների ճնշող մեծամասնությունը իրականացվել է Արևմտյան Սիրիայում, որտեղ «Իսլամական պետության» զինյալների ներկայությունը նվազագույնն է: