Մատչելիության հղումներ

Քրդերի վկայությամբ՝ ԻՊ-ն թունավոր գազ է օգտագործում


Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարող քուրդ աշխարհազորայիններ, արխիվ

Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի կառավարությունը ենթադրում է, որ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորումը մանանեխային գազ է օգտագործում քուրդ աշխարհազորայինների (փեշմերգա) դեմ:

35 սպանված աշխարհազորայինների արյան հետազոտություններով թունավոր այս գազի նշաններ են հայտնաբերվել: Այդուհանդերձ, դեռ հստակ չէ՝ արդյոք այդ զինվորները մահացել են գազի՞ց, թե՞ այլ վիրավորումներից:

Քրդական շրջանի ղեկավարությունը, համենայն դեպս, «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրներին կոչ է անում քուրդ աշխարհազորայիներին քիմիական հարձակումներից պաշտպանվելու հատուկ հանդերձանք տրամադրել:

Ավելի վաղ ևս կասկածներ կային, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է օգտագործում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG