Ռուսական «Գազպրոմ»-ը ժամանակավորապես հետաձգում է իր մեծամասշտաբ ծրագիրը Թուրքիայի հետ:
Վերջին օրերին երկու երկրների միջև լարվածություն է առաջացել Սիրիայի պատերազմի պատճառով: Ռուսաստանն արդեն երկու անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը, ինչը վրդովեցրել է Անկարային:
Այդուհանդերձ, «Գազպրոմ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը առանց ժամկետներ նշելու տեղեկացրել է՝ 4 խողովակներից առաջինի կառուցումը կսկսվի կողմերի միջև համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ակնկարկելով՝ ուշացումը ողբերգություն չէ, և հորդորելով քաղաքական ենթատեքստեր չփնտրել: