Մատչելիության հղումներ

ԻՊ դեմ պայքարին միանալու խնդրանքով Ռուսաստանին կարող է դիմել նաև Իրաքը


Իրաքի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ-Զամիլի, արխիվ
Իրաքի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ-Զամիլի, արխիվ

Իրաքը առաջիկայում կարող է դիմել Ռուսաստանին՝ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարին միանալու խնդրանքով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ-Զամիլին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրաքցի խորհրդարանականը խոսել է նաև երկրի տարածքում ծայրահեղականների դիրքերին ռուսական զինուժի օդային հարվածների հնարավորության մասին: «Բաղդադում ցանկանում են, որպեսզի Մոսկվան իսլամիստ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում ավելի նշանակալի դերակատարություն ունենա, քան ԱՄՆ-ը», - ասել է Հաքիմ ալ-Զամիլին:

Իրաքցի պատգամավորը նաև հավելել է, որ Ռուսաստանից օգնություն խնդրելու դիմումը կախված է հարևան Սիրիայում ռուսական օդուժի հասցրած հարվածների հաջողությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG