Մատչելիության հղումներ

Բելառուսում վերաբացվեց Ղրղըզստանի դեսպանությունը


Ղրղըզստանի պետական դրոշը, արխիվ
Ղրղըզստանի պետական դրոշը, արխիվ

Մինսկում երեք տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց Ղրղըզստանի դեսպանությունը:

Ղրղըզստանը իր դեսպանին Բելառուսից հետ էր կանչել 2012 թվականին, երբ պաշտոնական Մինսկը հրաժարվեց արտահանձնել Ղրղըզստանից փախած նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա ընտանիքի անդամներին:

Հայրենիքում Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2010 թվականին Բիշքեկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 100 ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG