Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը հրադադարը խախտել է հիմնականում հրաձգային զենքերից


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը ինքնաձիգներից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կիլոմետր խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG