«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի հարավում՝ Բասրայի մերձակայքում գտնվող Զուբայր քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։
Այդ ահաբեկչության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 25 մարդ:
Սոցցանցերում տարածած հաղորդագրությունում «Իսլամական պետություն»-ը հայտարարել է, որ հարձակման թիրախը շիա մահմեդականներն էին: