Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է Բորդյուժային


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկել կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր:

Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձել են իրադրության առնչվող խնդիրներին։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանում կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG