Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում խորհրդարանական ընտրություններ են


Ղրղըզստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Խորհրդարանի 120 պատգամավորական մանդատների համար պայքարում է 14 կուսակցություն:

Ինչպես հաղորդում է «Ազատության» ղրղըզական ծառայությունը, ընտրատեղամասերի առջև երկար հերթեր են գոյացել, շատ ընտրողներ ստիպված են եղել երկու-երեք ժամ հերթ կանգնել քվեարկելու համար:

Ղրղըզստանի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը ասել է, որ ընտրողների 3-5 տոկոսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, քանի որ առաջին անգամ քվեարկությունը անցկացվում է կենսաչափական նույնականացման քարտերով:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել էր, որ երկրի 2,374 ընտրատեղամասերից 52-ում տեղադրված քվեարկության ավտոմատ համակարգերը չեն գործում:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ստացվել են ընտրակաշառքների վերաբերյալ բողոքներ, սակայն տեղում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները նշել են, որ «լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG