Մատչելիության հղումներ

Վազքի կիսամարաթոն` «Էրեբունի-Երևան 2797»-ի շրջանակում


«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանում առաջին անգամ անցկացվել է վազքի միջազգային կիսամարաթոն:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ուժերն են չափել 4 տարբեր մրցատարածություններում. 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական):

Վազքուղին հավաստագրված է եղելAIMS (Մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից: Մրցավազքում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ:

Մրցատարածությունների բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, ստացել են շապիկներ և մեդալներ։

Բացի անհատական մրցանակներից՝ սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` ամենամեծ մասնակից թիմի, ամենաարագավազ թիմի և ամենալավ աջակցողներն ունեցող թիմի համար:

Երևանի կիսամարաթոնը ուներ նաև բարեգործական բաղադրիչ: Վազքին մասնակցել են «Սատար» ՀԿ-ից 30 հաշմանդամ վազորդներ, որոնք մրցել են 2 կմ վազքատարածությունում, ինչպես նաև 3 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ («Հայ մայրեր», «One Armenia», «Teacher of Armenia»):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG