Մատչելիության հղումներ

Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանը


Մահացել հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատել է Զանազանյանի խաղընկեր, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Զանազանյանը 68 տարեկան էր: «Մենք գիտեինք, որ հիվանդ էր, բայց Զանազանյանը դեռ կարող էր ապրել»,-ասաց Ղազարյանը:

Զանազանյանը ծնվել է 1946 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1966 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: Մյունխեն 20-րդ խաղերի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971-ին եւ 1973-ին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հանդես է եկել ԽՍՀՄ եւ Օլիմպիական հավաքականներում: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG