Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Աբրահամյանը, շնորհավորելով Գերմանիայի ղեկավարությանը, մասնավորապես ասել է. - «Գերմանիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից: Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակներում»:
«Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ Եվրամիության երկրների մեջ` առաջինը: Հատուկ ուզում եմ շեշտել նաև մեր երկու երկրների զինված ուժերի միջև սերտ համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման շրջանակներում Աֆղանստանում», - ասել է Հովիկ Աբրահամյանը: