Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները հորդորում են Ուորլիքին հրաժարվել կեղծ հավասարության քաղաքականությունից


Էդ Ռոյս, արխիվ
Էդ Ռոյս, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Ինգըլը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխարինել կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝ խնդրելով կապվել իրենց օրենսդիների հետ և նրանց հորդորել՝ միանալ Ռոյսին և Ինգըլին:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում առաջ են քաշում երեք կետ, որոնք կարող են օգնել՝ կանխելու պատրեազմը, փրկելու մարդկանց կյանքեր և հասնելու արդար ու երկարաժամկետ խաղաղության:

Օրենսդիրներն առաջարկում են հակամարտության բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման հարցում, շփման գծում տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող առաջադեմ համակարգեր և սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG