Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի զինված ուժերի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր ադրբեջանական զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել է 2 զոհ և վիրավորներ։

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հաղորդագրությունը որակում է «հերթական ապատեղեկատվություն»։ «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին: Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG