Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է, որ դիմել է Կիևին Պուտին-Պորոշենկո հանդիպում անցկացնելու խնդրանքով


Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Կրեմլը չի դիմել Ուկրաինայի նախագահի աշխատակազմին՝ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպելու խնդրանքով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը այսօր հայտարարել էր, որ Ուկրաինան ուսումնասիրում է Մոսկվայի խնդրանքը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG