Մատչելիության հղումներ

Ուկրաինան ուսումնասիրում է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպումը կազմակերպելու՝ Մոսկվայի հայտը


Ուկրաինան ուսումնասիրում է Մոսկվայի հայտը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը։

«Այս պահի դրությամբ կա ռուսական կողմի հայտը Փարիզում երկկողմ հանդիպում անցկացնելու մասին։ Կլինի՞ արդյոք հանդիպում, կախված է ուկրաինական կողմից։ Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- ասել է Ելիսեևը։

Հոկտեմբերի 2-ին Փարիզում նախատեսվում է ուկրաինական հակամարտությամբ զբաղվող «նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա) ձևաչափով հանդիպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG