Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել միգրացիոն օրենսդրությունը խստացնող նախագծին


Փախստական կինը երեխայի հետ
Փախստական կինը երեխայի հետ

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել միգրանտներին ապաստան տրամադրելու կանոնների խստացմանը վերաբերող օրենսդրական նախագծին։ Օրենքը կյանքի կոչելու համար այն պետք է նաև հավանության արժանանա Բունդեսթագի կողմից։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ այժմ Գերմանիայից ետ կուղարկվեն այն փախստականները, ովքեր երկրից ապաստան կխնդրեն տնտեսական նկատառումներից ելնելով։ Բացի այդ, երկրից առանց նախազգուշացման կարտաքսվեն այն փախստականները, որոնց՝ Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածը կսպառվի։

Որոշում է ընդունվել նաև, որ այժմ Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի և Մոնտենեգրոյի քաղաքացիները իրավունք չունեն Գերմանիայից ապաստան խնդրելու, քան որ այդ երկրները դասվում են կյանքի համար անվտանգ երկրների շարքին։ Օրենքի մեկ այլ կետի համաձայն էլ՝ ապաստանի մասին հայտը արագացված կարգով կարող է ուսումնասիրվել հենց երկիր մուտք գործելու անցակետերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG