Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պետականացվեց Յանուկովիչին պատկանած հողատարածքը


Ուկրաինա - Վիկտոր Յանուկովիչի նախկին առանձնատներից
Ուկրաինա - Վիկտոր Յանուկովիչի նախկին առանձնատներից

Կիևի դատախազությունը որոշել է պետությանը վերադարձնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատկանած ավելի քան 17 հեկտար հողատարածքը: Այդ մասին ասված է դատախազության պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ Կիևի իշխանությունները որոշել էին փոխել տարիներ շարունակ Յանուկովիչի սեփականությունը հանդիսացած անտառային հողատարածքների նշանակությունը` դրանք գնահատելով իբրև գյուղատնտեսական նշանակության, այնուհետև այդ հողատարածքներն օգտագործելու իրավունք էին տվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողներին:

Ուկրաինական բոլոր ատյանների դատարանները հիմնավոր են համարել դատախազության պնդումները, ըստ որոնց՝ հողատարածքները, որտեղ կառուցվել էին նախկին նախագահի «Ակացիա» և «Օստրով» նստավայրերը, անհրաժեշտ է պետականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG