ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները ցմահ զրկվել է միջազգային և ազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապ ունեցող ցանկացած գործունեություն ծավալելու լիազորությունից, այս մասին հայտարարում է ՖԻՖԱ-ն։
Ասոցիացիայի էթիկայի հարցերով կոմիտեն հայտարարում է, որ Ուորները կազմակերպության կոռուպցիոն սխեմաների առանցքային դերակատարներից էր։
«Պարզվել է, որ նա իր պաշտոնավարության ընթացքում անդադար թույլ է տվել բազմաթիվ խախտումներ»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրությունում։
72-ամյա Ուորները մեկն է այն 14 պաշտոնյաներից, որոնց դեմ ԱՄՆ-ի դատախազությունը քրեական գործ հարուցեց կոռուպցիայի մեղադրանքով։