Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն սաստում է տեղական լրատվամիջոցներին


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե «հայկական որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների» թվարկած անուն-ազգանուններով զինծառայողներ ադրբեջանական զինված ուժերում չկան, և վստահեցրել, որ հանրությանը միշտ տեղեկացնում է «ռազմաճակատում» տեղի ունեցողի վերաբերյալ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը այդպես է արձագանքել սեպտեմբերի 28-ին զոհված ադրբեջանցի վեց զինծառայողների ցուցակի հրապարակմանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից: Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը շեշտել էր, որ այդ զինծառայողները հիշատակված չէին սեփական կորուստների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև դիտողություն է արել հայկական կողմի հրապարակած տվյալները «բազմացնող»՝ «սենսացիայի հետևից վազող տեղական որոշ լրատվամիջոցներին», ԶԼՄ ներկայացուցիչներին խորհուրդ տալով «չտրվել թշնամու սադրանքներին և տարածել միայն ճշտված պաշտոնական տեղեկատվություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG