Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգներ վեցօրյա այցը եզրափակեց երեխաների նկատմամբ Կաթոլիկ եկեղեցու սպասավորների գործադրած բռնությունների դատապարտմամբ:
Նախքան Ֆիլադելֆիայում հարյուր հազարավոր բազմությանն իր խոսքն ուղղելը, Պապը հանդիպել է կաթոլիկ հոգևորականներից տուժած 5 հոգու, խոստացել, որ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող հոգևորականների գործերի քննությունը Կաթոլիկ եկեղեցու հիմնադրած տրիբունալում պետք է ուղեկցվի տուժողներին փաստաբաններ տրամադրելու պայմանով:
Այցի ժամանակ Հռոմի պապը հանդիպել է նաև բանտարկյալներին, գրկախառնվել նրանց հետ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը օրհնել է 100 բանտարկյալի, քննադատել է բանտային կարգերը, ըստ որոնց՝ գերագույն խնդիր է դառնում միայն մարդուն պատժելը, պետությունների նախընտրած այդ մոտեցումը Պապը որակել է խոշտանգում: Բանտարկյալները Պապին նվիրել են իրենց պատրաստած փայտե մեծ աթոռը, Ֆրանցիսկոսը այն գեղեցիկ է որակել:
Հռոմի պապը իր այցի վերջին օրը կրկին տրամադրել է միմյանց օգնելու, մասնավորապես՝ միգրանտներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու հորդորներին:
Պապը դիմել է իր խոսքին սպասող հարյուր հազարավոր մարդկանց և ասել՝ նրանց «ներկայությունը աշխարհում արդեն իսկ հրաշք է, մեկ ընդհանուր ընտանքի և սիրո իշխանության ապացույց»:
«Ցանկալի կլիներ, որ մենք բոլորս բաց լինեինք հրաշքների համար՝ հանուն աշխարհի բոլոր ընտանիքների», - ասել է Հռոմի պապը:
Միացյալ Նահանգներ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 78-ամյա քահանայապետի այցի ժամանակ նրան ուղեկցել է ավելի քան 1500 հոգևորական: