Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության համար ամեն օր ծախսվում է 5 միլիոն դոլար, ինչը կարելի էր ուղղել ներքին ներդրումներին։ Այս մասին նա խոսել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ամբիոնից։
«Պատերազմը և ահաբեկչությունը հակադրվում են խաղաղությանը և խանգարում զարգացնել աշխարհը։ Ուկրաինան իր օրինակով ցույց կտա, որ ազատությունը և խաղաղությունը այդ նպատակներին հասնելու կարևորագույն պայմաններն, - ասել է Պորոշենկոն։