Հոկտեմբերի 25-ից ռուսական ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ կատարել դեպի Ուկրաինա, հաղորդում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը:
Ուկրաինայի նախագահի կարգադրությամբ և վարչապետի հանձնարարությամբ երկրի պետական ավիացիոն ծառայությունը դիմել է ռուսական կազմակերպություններին՝ տեղեկացնելով, որ չի թույլատրի ինքնաթիռների վայրէջքը ուկրաինական տարածքում:
Սեպտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կարգադրությունը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցների պատճառը Ղրիմի բռնակցումն է: