Իրաքում խոլերայով վարակվածների թիվը հասել է 121-ի, հիվանդությունը մեծ արագությամբ տարածվում է Եփրատ գետի երկայնքով:
Հիվանդությունից առնվազն չորս մարդ մահացել է:
Վարակը հայտնաբերվել էր անցած շաբաթ Բաղդադից մոտ 25 կիլոմետր արևմուտք գտնվող Աբու Ղրայբ ավանում, որտեղ էլ արձանագրվել են մահվան դեպքերը: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաղդադից հարավ գտնվող Բաբել գավառում: