Մատչելիության հղումներ

ԻՊ-ն արևմտյան երկրների բլոգերներին սպառնում է մահապատժով


«Իսլամական պետության» զինյալները պատրաստվում են մահապատժի ենթարկել մարդկանց, 2015թ․ օգոստոսի տեսանյութից
«Իսլամական պետության» զինյալները պատրաստվում են մահապատժի ենթարկել մարդկանց, 2015թ․ օգոստոսի տեսանյութից

Առաջին անգամ «Իսլամական պետության» զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել մարդկանց, ովքեր չեն գտնվում իրենց «պետության» տարածքում: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent պարբերականը:

Զինյալները 20 բլոգերների անուններ են հրապարակել՝ հայտարարելով, որ եթե նրանք շարունակեն իրենց հրապարակումները, ապա կմահանան:

Բլոգերները բնակվում են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում և Շվեդիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG