Մատչելիության հղումներ

Աշխարհի երկրների առաջնորդները կհավաքվեն Նյու Յորքում


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Նյու Յորքում, արխիվ

Աշխարհի երկրների առաջնորդները, այդ թվում՝ Հռոմի պապը, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Գերմանիայի նախագահները, սեպտեմբերի 25-ից մեկնում են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ամենամյա ժողովին:

«Գլխավոր ասամբլեայի բարձրագույն ներկայացուցչության շաբաթը միշտ հայտնի էր որպես դիվանագիտական շփումների հարթակ, սակայն ես կարծում եմ, որ այս անգամ այն ռեկորդներ է սահմանում», - նշել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը՝ հավելելով, որ այս անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկայանալ ցանկացող աշխարհի առաջնորդների թիվը անհամեմատ մեծ է:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին՝ ԱՄՆ իր առաջին այցելության ժամանակ:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նույնպես ԱՄՆ-ում է՝ պետական այցով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 28-ին: Նա խոսելու է Սիրիայի մասին և կոչ է անելու միասնական պայքար մղել ահաբեկչության դեմ:

Այս տարի ՄԱԿ-ը նշում է կազմակերպության ստեղծման 70-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG