Մատչելիության հղումներ

Օբաման շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը


Բարաք Օբամա և Սերժ Սարգսյան, արխիվ
Բարաք Օբամա և Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հարգելի պարոն Նախագահ, ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը»:

«Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի», - իր ուղերձում գրել է Օբաման:

Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG