Ղրիմի հազարավոր թաթարներ, հայտարարելով, որ ռուսական իշխանությունները խախտում են իրենց իրավունքները, երեկ փակել են թերակղզի մտնող ճանապարհները:
Նրանք հայտարարել են, որ ցանկանում են թույլ չտալ անհրաժեշտ պարագաների մատակարարումը թերակղզի՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ղրիմի բռնակցման դեմ: