Ռուսաստանի Կոմի հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Գայզերը, նրա տեղակալը, օրենսդիր մարմնի խոսնակը և ևս 16 պաշտոնյաներ անցած շաբաթ օրը ձերբակալվել են: Իրավապահները հայտարարել են, որ նրանք պատրաստվում էին յուրացնել պետական միջոցները:
Գայզերի աշխատասենյակում հայտնաբերվել է կանխիկ մեծ գումար, օֆշորային ընկերություններին վերաբերող փաստաթղթեր և թանկարժեք ժամացույցների հավաքածու: