Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, երկրի հարավում և մայրաքաղաք Թեհրանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով ծայր առած հեղեղումները 10 մարդու կյանք են խլել:
Վեց մարդ զոհվել է Թեհրանում, չորսը՝ հարավային Հորմոզգան նահանգում: Առնվազն ութ մարդ անհետ կորած է համարվում:
Իշխանությունները վերջին տարիներին հեղեղների զոհերի թվի ավելացումը վերագրում են գետերի ափերին առանց շինարարության չափանիշների պահպանման կառույցների ավելացմանը և Իրանում անտառային ծածկույթի մակերեսի կրճատմանը: