Մատչելիության հղումներ

Արմավիրցիները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը


Արմավիրցիները փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով կարկուտից վնասված բերքի փոխհատուցում, 20-ը մայիսի, 2013թ․
Արմավիրցիները փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով կարկուտից վնասված բերքի փոխհատուցում, 20-ը մայիսի, 2013թ․

Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհն ու պահանջում էին, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը գա ու պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։

Գյուղացիներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։

Գյուղացիները բացեցին ճանապարհը՝ համաձայնելով երկու օր սպասել։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ գյուղնախարարն անդրադարձել էր խաղողի մթերումների խնդրին: Նա նշել էր, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն, ըստ Կարապետյանի, ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել էր, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG