Մատչելիության հղումներ

Մոսկվան կվերլուծի Կիևի պատժամիջոցների հնարավոր հետևանքները


Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչ, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչ, արխիվ

Մոսկվան վերլուծելու է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հնարավոր հետևանքները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

«Մեր գործընկերների կողմից ընդունված որոշումների հետևանքները մենք կվերլուծենք և կներկայացնենք ղեկավարությանը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դվորկովիչը:

Երեկ Կիևը ընդլայնել է պատժամիջոցները՝ դրանց տակ հայտնված ավելի քան 400 ֆիզիկական և 90 իրավաբանական անձանց պատասխանատու համարելով Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG