Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցով։
Տվյալ հարցը ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություններին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հայտը և տալ եզրակացություն:
Մանրամասները տե՛ս այստեղ