Վրաստանի և Մոլդովայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են մի շարք հարցեր։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մոլդովացի գործընկեր Նիկոլաե Տիմոֆտիին ասել է, թե երկու երկրներն ունեն նույն մարտահրավերները, և լավ կլիներ, որ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը իրականացվեր համատեղ ջանքերով։