Մատչելիության հղումներ

Հայաստանցի շախմատիստները հրաժեշտ տվեցին Բաքվի մրցաշարին


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Բաքվում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլում հայաստանցի երեք շախմատիստները պարտություն կրեցին, և մրցաշարը կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցչի։

1/32 եզրափակիչում Լևոն Արոնյանը պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին, Գաբրիել Սարգսյանը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Հրանտ Մելքումյանը՝ կուբացի Լեյնե Դոմինգես-Պերեսին։

Առաջին փուլից հետո, հիշեցնենք, մրցաշարին հրաժեշտ տվեց հայաստանցի չորրորդ մասնակիցը՝ Սամվել Տեր-Սահակյանը, պայքարը շարունակելու հնարավորությունից զրկվեցին նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG