Անցած 24 ժամվա ընթացքում Դոնբասում երկու ուկրաինացի զինվորական է վիրավորվել, զոհեր չկան, հաղորդում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը:
Նրա խոսքերով՝ անցած մեկ օրվա ընթացքում անջատականները յոթ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Ուկրաինացի պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ 16 ամիսների ընթացքում առաջին անգամ Դոնեցկի արևմտյան մասերում անդորր է արձանագրվել: