Մատչելիության հղումներ

Բախումները Թուրքիայի արևելքում շարունակվում են


Թուրքիայի արևելքում նոր բախումներ են արձանագրվում թուրքական անվտանգության ուժերի և քրդական ջոկատների միջև: Այսօր առավոտյան Մուշից ոչ հեռու գտնվող Սուլուջա գյուղում զինվորականներին տեղափոխող բեռնատարի պայթեցման հետևանքով վիրավորվել է 12 թուրք զինծառայող:

Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիրաբեքիրում ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքի պատմական Սուր թաղամասը շարունակում է արգելափակված մնալ ոստիկանական ուժերի կողմից:

Չդադարող բախումների ֆոնին Թուրքիայում գործող մի շարք ազդեցիկ քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ութ հոգանոց պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Իրաք, որտեղ հանդիպել է Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է Zaman օրաթերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG