Աֆղանական Ղազնի քաղաքի բանտի մոտ երեք մահապարտների իրականացրած պայթյունից հետո թալիբ զինյալները հարձակվել են բանտի վրա և ազատ արձակել հարյուրավոր կալանավորների: Պաշտոնական տվյալներով, նրանցից 80-ին հայտնաբերել և վերադարձրել են բանտ, ազատության մեջ շարունակում են մնալ 352 դատապարտյալներ, որոնցից 150-ը թալիբներ են:
Ղազնիի փոխնահանգապետը հայտարարել է, որ դեպի բանտ տանող ճանապարհը ականապատված է եղել, և պայթյունից հետո օգնության շտապող անվտանգության ուժերի մեքենաները ևս պայթեցվում էին: