Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր ճամբարներ է բացում սիրիացի փախստականների համար


Թուրքիա -- Թուրքական զրահամեքենաները պարեկություն են անում թուրք-սիրիական սահմանին, արխիվ
Թուրքիա -- Թուրքական զրահամեքենաները պարեկություն են անում թուրք-սիրիական սահմանին, արխիվ

Անկարան հայտարարում է, որ կընդունի բոլոր սիրիացիներին, ովքեր փախչում են «Իսլամական պետություն» զինյալ խմբավորումից:

«Օլայմեդիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ գավառում կառուցված նոր ճամբարը նախատեսված է 25 հազար փախստականների համար:

Թուրքական սահմանին հազարավոր մարդիկ են կուտակվել՝ հիմնականում ծերեր, կանայք և երեխաներ, ովքեր փախչում են «Իսլամական պետություն» խմբավորման բռնություններից:

Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ չեն փակի Սիրիայի հետ սահմանը և կընդունեն բոլոր տուժածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG