Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կհանդիպեն՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը:
Հանդիպման մասնակիցները փորձելու են մոտեցնել դիրքորոշումները փախստականների ընդունման քվոտաների շուրջ: Ուշադրության կենտրոնում մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի առաջարկությունն է՝ երկու տարվա ընթացքում միգրանտներին տեղավորել Եվրամիության երկրներում: