Երեկ Հայաստանի մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել։
Քաղաքապետի ընտրություններ են անցկացվել Իջևանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղալումյանը հաղթել է կուսակցական ընկերոջը՝ Վարուժան Ներսիսյանին, ով տարիներ առաջ Տավուշի մարզկենտրոնի քաղաքապետն էր։