Մատչելիության հղումներ

Գերմանիան դատապարտում է Մոսկվայի աջակցությունը Ասադին


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Ռուսաստանի կողմից Սիրիային ռազմական օգնության ծավալները մեծացնելու կապակցությամբ մտահոգություն է հայտնել Գերմանիան:

Գերմանական թերթերում այսօր տպագրված հարցազրույցում արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե չպետք այնպիսի իրավիճակ ստեղծել, որը անհնարին կդարձնի միջազգային հանրության համատեղ գործունեությունը:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի ձգտում երկարաձգել Սիրիայի քաղաքացիական պատերազմը: Վերջերս, ըստ մամուլի հրապարակումների, Ռուսաստանը ակտիվացրել է զենքի մատակարարումը Սիրիա, ինչպես նաև Սիրիա են ուղարկվում զինվորներ:

Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում են, որ Սիրիային ռազմական տեխնիկա են առաքում «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG