Եգիպտոսի վարչապետն ու նախարարների կաբինետը այսօր հրաժարական են ներկայացրել, որը երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ընդունել է՝ միաժամանակ հանձնարարելով շարունակել աշխատել մինչ նոր կառավարության ձևավորումը:
Հրաժարականի պատճառը կոռուպցիոն մեղադրանքներն են։ Այս շաբաթվա սկզբին կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել էր գյուղատնտեսության նախարարը, ինչն էլ պատճառ դարձավ ամբողջ կառավարության հրաժարականի: