Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն 12-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները:

Նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Լեռնային Ղարաբաղից, Երևան քաղաքից և Հայաստանի 10 մարզերից մասնակցել է 2.065 ընտանիք կամ 6.195 մարդ, իսկ հոկտեմբերին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներին, կազմակերպիչների հավաստմամբ, կմասնակցեն 6000-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG