Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառնում է «վերանայել» իր հարաբերությունները Եվրամիության հետ


Ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների ակցիա Եվրախորհրդարանում, 8-ը հունիսի, 2015թ․
Ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների ակցիա Եվրախորհրդարանում, 8-ը հունիսի, 2015թ․

Ադրբեջանը չեղյալ է հայտարարել Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության այցը և սպառնացել «վերանայել» իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Պատճառը Եվրոպական խորհրդարանի բանաձևն է, որով կոչ է արվել Բաքվին ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային և բանտարկված այլ ակտիվիստներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Եվրոպական հանձնաժողովի այցի չեղարկումը պայմանավորված է Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով»։

«Ընդհանուր առմամբ մենք պետք է վերանայեք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, որտեղ հակադրբեջանական և հակաիսլամական միտումները շատ ուժեղ են»,- ասված է հայտարարությունում։

Եվրոպական խորհրդարանի բանաձևը նաև կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին քննարկել «քաղաքական գործերում ներգրավված բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ թիրախավորված պատժամիջոցներ և վիզաների արգելքներ կիրառելու հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG