ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։